17.05.2023 Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները

Վնասակար սովորությունները և դրանց հետևանքները Մարդը ժամանակի և գործունեության բերումով կարող է ձեռք բերել հակումներ, կարիքներ և սովորություններ, որոնք կարող են խաթարել նրա առողջությունը: Այդ ամենը դանդաղ կերպով քայքայում է մարդու առողջությունը և հանգեցնում հիվանդությունների զարգացման: Մարդու պարբերական հակումների և

10.05.2023 Առողջություն և առողջ ապրելակերպ

Առողջություն և առողջ ապրելակերպ Մարդը հանդիսանում է կենդանի օրգանիզմ և պատկանում է կենդանիների թագավորությանը: Հետևաբար մարդը նույնպես վարում է կենսագործունեություն: Մարդու կենսագործունեության հիմնական և կարևոր դրսևորումը աշխատանքն է: Մարդն աշխատում է և դրա արդյունքում ստեղծում նյութական բարիքներ: Նյութական բարիքները մեզ

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը Կենդանի օրգանիզմները բնակվում են մեզ շրջապատող բնության որոշակի միջավայրերում: Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները: Ջրային միջավայր: Ջրում հարմարավետ ապրում են ջրիմուռները և որոշ բարձրակարգ բույսեր։ Ջրում բույսերը կարող են

26.04.2023 Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր: Նյութափոխանակության հետևանքով գոյացած

19.04.2023 Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջանում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր: Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը: Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման

05.04.2023 Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս: Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ: Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ: Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից. Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է

21.03.2023 Հյուսվածքներ

Հյուսվածքներ Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները: Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ: Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում

14.03.2023 Բջջի քիմիական բաղադրությունը

Բջջի քիմիական բաղադրությունը Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում: Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական

Ձայնի ընկալում: Լսողության հիգիենա

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները: Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային