Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ
Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:
Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.
Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`
ցողունը
տերևը
արմատը
2. Գեներատիվ են`
ծաղիկը
պտուղը
սերմը
Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:
Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:
Արմատն ունի կարևոր գործառույթներ`
արմատը բույսը ամրացնում է հողին,
արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:
2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:
3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:
Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1. Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

2. Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:
Վեգետատիվ կամ մարմնական օրգանը ապահովում է բույսի աճը, զարգացումը, նյութափոխանակությունը, սնուցումը:
Վեգետատիվ են՝ ցողունը, տերևը և արմատը:
Գեներատիվ կամ սեռական օրգանները ապահովում են բազմացումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:
Գեներատիվ են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:

3.Որո՞նք են արմատի գործառույթները:
Բույսի օրգաններից է արմատը: Բոլոր բույսերը ունեն արմատ: Ծառերը և թփերը ունեն խորը և մեծ արմատներ: Արմատ միջոցով բույսը ջուր է կլանում, արմատի միջոցով բազմանում է: Բույսը ամրացնում է հողին: Կա երկու տիպի արմատ՝ առանցքային և փնջաձև: Առանցքայինի դեպքում արմատը հաստ է, երկար և զարգացած:(գազար, լոբի, արևածաղիկ)
Իսկ փնջաձևի դեպքում կան բազմաթիվ, կողմնային և հավելյալ արմատներ:(սոխ, սխտոր, եգիպտացորեն և այլն)

05.04.2023 Ծաղկավոր բույսերի օրգանները: Արմատ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *