Ուղղագրության օր

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը: Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժոխք և դրախտ: Եթե, իրոք, այդպես է, հավանաբար, դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամուղ լեռնաշղթաներով զմրուխտյա անդաստաններով, գողտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պղտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճոխփում է ափերին հղկում քարերը, կոչվում խեղդուկ, ուր բուրում է դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թխկենիների բարձր ճյուղերին վխտում են սկյուռներ, իսկ սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը: Աճում է վայրի խաղողը` հյութեղ ողկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր Վախթանգն ու Սանդուխտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի ափին` Աղթամար կղզուն դեմուդեմ, հայրը ուղտապան էր, հաղթանդամ մի գեղջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Աղթամարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նախքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթղթերը թաքցրին գաղտնի մի տեղ, կողպեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, աղքատությունը, զրկանքներ, հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ավտոմեքենան ընթանում է հարավային ասֆալտապատ ճանապարհներով` հազիվհազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թովչանք ունեն այդ վայրերը: Թեև հեռու չեն նավթահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թավշյա հովտաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հավքերը, որոնք ասես մայր բնության գովքն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օվկիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռովքի պահին: Ափին` եթովպացիներ, աղվանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթվածահար էր, որովհետև զավթողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզովքով է հիշում, ուզում էին տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են: Ասես երկնքից օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը լցված է սերկևլենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին, սեթևեթանքով հպվում, փարվում ապա սլանում դեպի այգեվետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել դպրոցականները: Արևվառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգևարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

18.04.2023 Ուղղագրության օր

One thought on “18.04.2023 Ուղղագրության օր

  • April 19, 2023 at 8:08 am
    Permalink

    This is so good. Great!

    Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *