Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:

Ի՞նչ է ինդեքսը և ե՞րբ է այն օգտագործվում:

Գործածում են այն ժամանակ, երբ ուզում են թվել թե քանի ատոմ կա այդ մոլեկուլի մեջ։ Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանվում է ինդեքս:

Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

Հաղորդում է, թե նյութում որ տարերը կան և որքան։

Լրացրե՛ք բաց թողած բառը.

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է որը պահպանում է տվյալ նյութի հիմնական, քիմիական հատկությունները:

Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.

ա) СuՕ – պղնձի օքսիդ, Cu – 1, O – 1

բ) NaOH – նատրիումի հիդրօքսիդ, Na – 1, O – 1, H – 1

գ) LiH – լիթիումի հիդրօքսիդ, Li – 1, H – 1

դ) SiO2 – սիլիցիումի երկօքսիդ, Si – 1, O – 2

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ – K2S

բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ – CO

30.11.2023 Մոլեկուլ։ Քիմիական բանաձև 2023-2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *