Ինչպես և երբ առաջացավ Գերմանական թագավորությունը:

Վերդենի դաշնագրով առանձնացված բուն գերմանական հողերից ձևավորվեց նոր պետություն: Այն սկզբում կոչվում էր Արևելաֆրանկական թագավորություն: X դ. սկզբին Կարոլինգների արքայատոհմը դադարեց գոյություն ունենալուց: 919 թվականին արևելաֆրանկական թագավոր ընտրվեց Սաքսոնիայի դուքս Հենրիխը: Այսպես Եվրոպայում առաջացավ Գերմանական թագավորությունը:

Որ տարածքներն էին ընդգրկում նորաստեղծ պետությունը:

Այն ընդգրկում էր Հռենոս գետից մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպերի լեռներն ընկած տարածքները:

Ինչու էր Գերմանիայում արքայական իշխանությունը թույլ:

Այնտեղ գոյություն ունեին հինգ խոշոր դքսություններ: Դրանք տարբեր ցեղերով բնակեցված մեծ մարզեր էին: Դքսության կառավարիչները՝ դուքսերը, թագավորին ընդունում էին որպես հավասարների մեջ առաջինը: Դքսության բնակչությունը ենթարկվում էր դուքսին և ոչ թե թագավորին:

Ինչ քայլեր ձեռնարկեց Օտտոն I-ը թագավորական իշխանությունը ամրապնդելու համար:

Թագավորական իշխանությունն ամրապնդելու համար հաջորդ թագավոր Օտտոն I–ը (936–973 թվականներին) որոշեց նոր հենարան գտնել և վերջ տալ դուքսերի անջատողական ձգտումներին: Այդպիսի հենարան դարձավ գերմանական եկեղեցին: Օտտոնը եկեղեցուն շնորհեց հող, դատական և ռազմական իշխանություն: Եկեղեցուն տրված հողերում գործում էր միայն եկեղեցական դատարանը: Բարձրաստիճան հոգևորականները ներգրավվում էին զինվորական ծառայության մեջ և դառնում էին զորամասերի հրամանատարներ: Բոլոր եպիսկոպոսական և խոշոր վանքերի վանահայրերի պաշտոնները թագավորի տնօրինության ներքո էին: Նա էր բարձրաստիճան հոգևորականներին նշանակում պաշտոնի: Այս ճանապարհով Գերմանիայում ամրապնդվեց թագավորական իշխանությունը:

Որ իրադարաձությունից հետո Օտտոն առաջինը իրեն համարեց Եվրոպայի ամենահզոր տիրակալը: Համաձա՞յն եք նրա հետ. հիմնավորեք ձեր տեսակետը:

Օտտոնը 955 թ. պարտության մատնեց հունգարներին: Այս հաղթանակից հետո նա իրեն համարում էր Եվրոպայի ամենահզոր տիրակալը:

Օտտոն I-ը ե՞րբ և որտե՞ղ թագադրվեց Արևմտահռոմեական կայսրության թագով:

962 թվականին պապը Հռոմում նրան թագադրեց Արևմտահռոմեական կայսրության թագով:

Ինչ է Օտտոնյան վերածնունդը: Ո՞վ էր Սաքսերի պատմությունը աշխատության հեղինակը, և ի՞նչ էր փորձում նա հիմնավորել:

Օտտոնը և նրա հաջորդները մեծ ուշադրություն էին դարձնում մշակույթին: Այդ պատճառով այս դարաշրջանը սովորաբար անվանում են նաև Օտտոնյան վերածնունդ: Նա արքունիքում ստեղծեց ակադեմիա: Ամենուրեք բացվեցին դպրոցներ:
Բարձր զարգացման հասավ պատմագրությունը: Վանական Վիդուքինդը գրեց «Սաքսերի պատմությունը» աշխատությունը: Նա փորձում էր հիմնավորել Սրբազան հռոմեական կայսրության ստեղծման անհրաժեշտությունը և այդ գործում գերմանացիների կարևոր դերը:

08.05.2024 Սրբազան Հռոմեական Կայսրությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *