1․Ի՞նչ է բնությունը։
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից:
Բույսերը, կենդանիիները և մարդը կենդանի բաղադրիչների մաս է, իսկ արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

2․Ի՞նչ է բնության երևույթը։
Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Այդ փոփոխությունները կոչվում են բնության երևույթներ: Օրինակ՝ հրդեհ, կարկուտ, անձրև, ձմեռ, աշուն, երկրաշարժ, ջրհեղեղ, կայծակ, ծիածան և այլն:

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։
Ֆիզիկա բառը առաջացել է Հուներեն ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։
Գրիչով գրել, հարվածելը, վազելը, գնդակով հարվածել ապակուն, պատին, գետնին և այլն:

6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։
Ձայնային, լուսային, մագնիսական, մեխանիկական, ջերմային և էլեկտրական։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։ Բերել օրինակներ։
Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:
Բաժակ, աթոռ, սեղան, գիրք, հեռուստացույց, գորգ, հեռախոս, խոտ և այլն:

8․Ի՞նչ է նյութը։ Բերել օրինակներ։
Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմիները կոչվում են նյութ:
Կտոր, փայթ, ռետին, պլաստիկ, երկաթ, քար, ապակի:

9․Ի՞նչ է մատերիան։
Մատերիան ֆիզիկայի հիմնական հասկացություններից մեկն է, ընդհանուր տերմին է, ժամանակի և տարածության պարունակության բազմություն, որն ազդում է նրա հատկությունների վրա։ Հանդիսանում է ֆիզիկայի ուսումնասիրման առարկա, որտեղ դիտարկվում է որպես գիտակցությունից անկախ օբյեկտիվ իրականություն։

10․Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:

17.09.2023 Ֆիզիկա առարկայի ծանոթացում 2023-2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *