1. Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան:
Բակտերիան բաղկացած է ցիտոպլազմայից, իսկ ցիտոպլազման բաղկացած է ռիբոսոմներից, ներառուկներից, արգասիքներից և ժառանգական նյութից։ Ցիտոպլազման պատված է բջջաթաղանթով, որը կոչվում է ցիտոպլազմատիկ թաղանթ: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Այն կազմված է հատուկ ածխաջրերից և ապահովում է բակտերիաների բջջի կայուն ձևը:

2. Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները:
Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ:

3. Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քանի տեսակներ։
Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը։
Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքները՝ նարինե, յոգուրտ, կեֆիր, սերուցքային պանիր, թթու կաղամբ, թթու վարունգ, նֆերմենտացված սոյայից պատրաստված մթերք։

16.09.2023 Բակտերիաները 2023 2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *