ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։
I-ին դարի առաջին կեսին Մեծ Հայքի իշխանությունը ուներ երկու կենտրոն՝ Արտաշատը և Հայկական Միջագետքում՝ Եդեսիան, որտեղ թագավորում էր Աբգար Հինգերորդ թագավորը: Աբգար Հինգերորդը հիվանդանում է և նամակ է գրում Քրիստոսին, խնդում է, որ նա գա և իրեն բուժի: Քրիստոսը Եդեսիա է ուղարկում իր աշակերտ՝ Առաքյալ Թադեոսին: Թադեոսը բուժում է Աբգարին և Քրիստոնեություն տարածում: Առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը հանդիպում են Արտաշատի մոտ՝ Օթեաց Խաչ վայրում և հիմնում են Հայ-առաքելական եկեղեցին:

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։
Պարթևստանի թագավոր Վաղարշ Առաջին Արշակունին մտադիր էր իր եղբայրներից մեկին՝ Տրդատին դարձնել Հայաստանի թագավոր: 52թ. Տրդատը և Վաղարշը զորքով մտնում են Հայաստան, բայց ցրտի և հիվանդությունների պատճառով Պարթևները հեռանում են երկրից

3․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը;
Տաս տարի է տևում հայ-պարթևական և հռոմեական պատերազմը: Հռոմի Ներոն կայսրը ուզում էր իր թեկնածուին դնել Հայաստանի թագավոր, իսկ հայ-պարթևները՝ Տրդատ Առաջինին: 62թ. Արածանիի ափին տեղի է ունենում Հռանդեայի ճակատամարտը, որտեղ հռոմեացիները պարտվում են Վաղարշ Առաջինին, Տրդատին և Հայոց ուժերին: Հռոմի կայսր Ներոնը հայտնում է, որ կճանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գա Հռոմ և ստանա իր թագը:

4․ Ինչպե՞ս Տրդատ 1-ինը բազմեց հայոց գահին։
Հռոմեացի զորավար Կոբուլոնը կրկին արշավում է Հայաստան և ներկայացնում է Ներոնի առաջարկը: Խոսքը Հռանդեայի պայմանագրի մասին էր: 65թ. Հռանդեայի պայմանագրի համաձայն, Տրդատը մեկնում է Հռոմ: Թագադրվում է Տրդատ Առաջինը: Ներոնը Տրդատին ճանաչում է Հայաստանի թագավոր: 66թ. Տրդատը վերադառնում է Հայաստան: 66-88թ. Հայաստանի ներքին ու արտաքին վիճակը կայունանում է: Պատերազմից ավերված Արտաշատ քաղաքը վերականգնվում է: Տրդատ Առաջինը կառուցապատում է Գառնու ամրոցը և արեգակին նվիրված տաճարը:

11.04.2023 Քրիստոնեության տարածումը հայաստանում, Տրդատ 1-ինի գահակալումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *