Թեսթ 4

 

 

Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:
Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

 

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

 

դերձակ

կարճ

թախտ

մարդ

 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը:

 

Մարդ, ով կարում է։

 

  1. Ո՞ր դարձվածքի իմաստն  է  սխալ  բացատրված.
  2. գլուխը դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
  3. թև առնել —  ոգևորվել, ոգեշնչվել
  4. կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
  5. ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալX oգնել V

 

 

4.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել։

Տեսնենք հասակիս հարմար է՞, թե՞ ավել- պակաս։

5.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը`

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

6.Օգտագործելով  տրված  բառերը ̀  ( սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին) լրացրու՛  առած-ասացվածքները.

  1. Ծաղիկըծաղկին  նայելով  է  բացվում:
  2. Թթու է, թան  չի,  ամեն մարդու բան չի:
  3. Մեջք –մեջքի որ  տանք, սարեր շուռ  կտանք:
  4. Արջից վախեցողը  անտառ  չի գնա:

 

 

  1. Ի՞նչն է ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Նա ուզում է մի այնպիսի վերմակ, որը ոչ կարճ լինի, ոչ էլ երկար։

  1. Ի՞նչ հնարամտության է  դիմում  դերձակը:

Դերձակը մի կարճ վերմակ է կարում, տալիս է թագավորին։ Հետո վերմակի տակ դնում է ճիպոտ։ Երբ որ թագավորը պառկում է թախտին, ոտքերը բաց են մնում։ Դերձակը խփում է ճիպոտով թագավորի ոտքերին եւ դերձակը ասում է, որ վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի։

9.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի։

  1. Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես  նմանեցնում  թագավորին:

Հովհ.Թումանյանի «ՍՈՒՏԱՍԱՆԸ»

11.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

Դերձակը կարող էր փռել վերմակը թագավորի վրա եւ պինդ կապեր , բերանը ժապավենով կապեր, որ թագավորը նրան գլխատելու  հրաման չտար։

12.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

«Հնարամիտ դերձակը»

Հեքիաթը սովորիր պատմել:

 

 

Ուղղագրական բառարանից դուրս գրիր Ամանորին վերաբերող 15-20 բառ, անծանոթ բառերը բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր, սովորիր այդ բառերի թե ուղղագրությունը, թե բացատրությունը:

 

Եղջերու

Եղեւնի

Ուղարկել

Արծաթազօծ

Արձակուրդ

Գավաթ

Գունագեղ

Ընկույզ

Ձմեռային

Ձյուն

Եղյամ- շաղ

Եղջյուր – կոտոշ

Եղրեւանի- ամանորյա ծառ

Հովհ.Թումանյան «Կամակոր Թագավորը» 7.12-11.12.2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *