1.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

Եթե ճնշումը նշանակենք p, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.
P=F/S

3.Որո՞նք են ճնշման միավորները:

Քանի որ միավորների ՄՀ -ում ուժն արտահայտվում է նյուտոններով, իսկ մակերեսը՝ քառակուսի մետրերով, ապա ճնշման միավորը կլինի  1 Ն/մ2:

1 Ն/մ2-ին դա այն ճնշումն է, որն առաջացնում է 1 Ն ճնշման ուժ 1 մ2 մակերեսով մակերևույթի վրա ազդելիս:

Ի պատիվ ֆրանսիացի գիտնական Պասկալի՝ այս միավորը կոչվում է պասկալ(կրճատ՝ Պա)
1 Պա = 1 Ն/մ2

Բացի Պասկալից՝ գործածվում են նաև այլ միավորներ ճնշումը չափելու համար՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).

1 հՊա = 100 Պա,
1 կՊա = 1000 Պա,
1 ՄՊա = 1000000 Պա

16.04.2024 Ճնշման ուժ և ճնշում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *