Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։

Հոկվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:

Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։

Ցամաքային կենսակերպ վարող հոդվածոտանիների շնչառության օրգանները թոքերը կամ տրախեաներն են, իսկ ջրային կենսակերպ վարողներինը’ խառիկները

Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։

Խեցգետնակերպերն ունեն բարդ, սարդակերպերը 4 զույգ պարզ, իսկ միջատները’ բարդ և պարզ աչքեր:

Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։

Ձվից դուրս եկած թրթուրը արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է  չափերով։ Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի։

Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։

Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի։ Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է։ Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի, անցնում է կերպարանափոխության:

12.04.2024 Միջատների բազմացումը, թերի և լրիվ կերպարանափոխություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *