էջ 24-25, 111. 112. 114. 116. 118. 119.

1. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության
մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:
Աղմուկը կարող է հիշողության կորստի պատճառ դառնալ:
Աշխատող հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության աղմուկը,
բարձրաձայն խոսելը:
Կա ենթադրություն, որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի վրա է շատ:
Մարդաբանները վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության խորհրդանիշն է եղել և մնում է օձը: 

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին
համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի
խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին: Նրանց
աստղաթիռի արագությունը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը
երկրայինի համեմատությամբ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի
ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք ունեն: Պիտի հասնեն այն
աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրության մեզ նման մարդիկ են բնակվում:
Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ
աշխարհի մարդկանցից ողջույն բերեն: 

3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի
բառը չունի:

ա) վանք բ) հարսնացու գ) Հովհաննես դ) կապիկ
Թումանյան
անտառ տիեզերագնաց Թբիլիսի
գայլ եղբայր Լուսաստղ սարսափ
երեխա գիտնական մոլորակ կամուրջ
«Ջութակ և սրինգ» երեխա

4. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:(Բառերին ավելացել է -եր հոգնակի մասնիկը)
Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:(Բառերին ավելացել է -ներ մասնիկը)
Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:(Միավանկ բառերին ավելացել է -ներ մասնիկը)
Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:(Ը գաղտնավանկով ավարտվող բառերին ավելանում է -եր մասնիկը)

5. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք - դասագրքեր, հեռագիր - հեռագրեր, արոտավայր - արոտավայրեր, լրագիր - լրագրեր, ծառաբուն - ծառաբներ, մրգաջուր - մրգաջրեր, մրջնաբույն - մրջնաբներ,
ծաղկեփունջ - ծաղկեփնջեր, միջնապատ - միջնապատեր:(-եր)
Բ.Վիպագիր - վիպագիրներ, մեծատուն - մեծատուններ, զինակիր - զինակիրներ, ժամացույց - ժամացույցներ, կողմնացույց - կողմնացույցներ, երգահան - երգահաններ, քարահատ - քարահատններ,
պատմագիր - պատմագիրներ, քանդակագործ - քանդակագործներ:(-ներ)

6. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում
են անասնապահները ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են:
Հաջորդը մատուցողներն ու բուժքույրներն են: Նրանցից զգալիորեն քիչ են
քայլում ոստիկանները, հետախույզներն ու պահակները: Ամենից քիչ քայլում
են նահանգապետերն ու նախարարները:
03.11.2023 Գոյականը որպես անուն խոսքի մաս 2023-2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *