1. Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:
Բորբոսասնկերը հաճախ հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով: 

2. Ի՞նչ գույն ունեն բորբոսները:
Լինում է սպիտակ, ժանգագույն, սև, դեղին, մոխրակապույտ և այլն:

3. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:
Օրինակ՝ Մոխրակապույտ բորբոսը լինում է սննդամթերքի վրա։ 
Սևը առաջանում է մութ և խոնավ միջավայրում և վնասակար է առողջությանը։ 
Գույնը վկայում է իր վնասակարության աստիճանի մասին։

4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար: 
Բորբոսի աճի համար անհրաժեշտ է խոնավություն, մթություն և որոշակի սառնություն։ 
Բորբոսի աճի պայմանները կախված են բորբոսի տեսակից։

01.10.2023 Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում 2023-2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *