Տրված բառերը վանկատի’ր և բոլոր հնարավոր ձևերով տողադարձի՛ր:
Գրավչություն, ժողովրդական, ճերմակաթև, թևատարած, ուղևորություն, ավյուն:

Գրավչություն – Գը-րավ-չու-թյուն, գը-րավչություն, գրավ-չություն, գրավչու-թյուն
Ժողովրդական – Ժո-ղո-վըր-դա-կան, ժո-ղովրդական, ժողո-վրդական, ժողովըր-դական, ժողովրդա-կան
Ճերմակաթև – ճեր-մա-կա-թև, ճեր-մակաթև, ճերմա-կաթև, ճերմակա-թև
Թևտարած – թե-վա-տա-րած, թե-վատարած, թևա-տարած, թևատա-րած
Ուղևորություն – ու-ղե-վո-րու-թյուն, ու-ղևորություն, ուղե-վորություն, ուղևո-րություն, ուղեվորու-թյուն
Ավյուն – ա-վյուն

Տրված բառերը վանկատի՛ր:
Անիրական, անապահով, չորքոտանի, հեռագրել, հետապնդում, տձևություն, հարավարևմտյան:

Ա-նի-րա-կան, ա-նա-պա-հով, չոր-քո-տա-նի, հե-ռա-գը-րել, հե-տա-պըն-դում, տը-ձե-վու-թյուն, հա-րա-վա-րև-մըտ-յան:

Փորձի՛ր բացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան-օգուտ – նախածանց+արմատ
Ան-արվեստ – նախածանց+արմատ
Երկ-ոտանի – արմատ+արմատ
Հյուսիս-արևելյան – արմատ+արմատ
Նախ-օրոք – նախածանց+արմատ
Մանր-ատամ – արմատ+արմատ
Բևեռ-աղվես – արմատ+արմատ

Ուշադրություն դարձրու՛ տողադարձված բառերին և պարզի՛ր, թե ինչո՞ւ գաղտնվանկի ը-ն չի գրվում:
Սևա-գրել – արմատ
Մանրա-նկարչություն – արմատ
Մակա-գրություն – արմատ
Մանրա-խնդիր – արմատ
Ակն-դետ – արմատ
Ակն-կալել – որովհետև արմատը մնացել է ամբողջությամբ
Մանրա-պճեղ – արմատ
Հարցա-պնդում – արմատ
Որովհետև մի ամբողջ արմատ տողադարձվել է:

21.09.2023 Վանկ և տողադարձ 2023-2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *