Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ, գարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

ժամանակի — ժամակակից
ոչ խնայողաբար—անխնայողաբար
ջրի ամբարների-ջրամբարների
ընդհատվելու—անընդատ
ոչ լուծելի-անլուծելի
Սրտի և անոթների—սրտանոթների
հիվանդ է դառնում—հիվանդանում

Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ-մատի չափ ունեցող
Կիսագունդ-կես գունդ
Անհարթ-հարթություն չունեցող
Անտեսանելի-ոչ տեսանելի
Ինքնաշարժ-ինքնուրույն շարժվող
Սկզբնական-սկիղբ առնող
Արեմտաեվրոպական-արևմտյան եվրոպայունմ ստղծված
Աստղադիտարան-աստղերը դիտելու վայր
Համաշխարհային-ամբողջ աշխարհի մասին
Հավասարաչափ-հավասար չափեր ունեցող

Մայրենի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *