Կետադրիր տրված նախադասությունները:
– Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող -, պատասխանեց նա:

Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում` խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ։

– Երանի՜ քո աչքերին, թագուհի՛, որ տեսել ես այդ հանդեսը -, մրմնջաց Սեդան:

Այնքա՜ն մեղմանուշ, այնքա՜ն դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր՝ իր սրտի լարերի վրա էր նվագում:

Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլ բուժական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։

Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

26.04.2023 Քերականական աշխատանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *