1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ-խիճ
մշտադալար-միշտ
հրանման-հուր
հուզական-հույզ
փշրանք-փշուր
կրթասեր-կիրթ
ձիթապտուղ-ձեթ
մրջնաբույն-մրջյուն
խնկաման-խունկ
կրաման-կիր
բնավեր-բույն
ալրափոշի-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խորհուրդ, նիրհել, նժդեհ, նշխարհ, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհնություն, արհամարհել, հայթայթել, ապաշխարել, աշխարհակալ:

3. Բացատրի՛ր դարձվածքները դարձվածաբանական բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – իրար նկատմամբ հաճելի վարվել
Հազար մաղով անցկացրած – մանրամասն ուսումնասիրած, պատրաստած
Հիվանդի համար ջուր բերող – օգնող, հասնող
Գլխին կրակ թափել – բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – ամուսնանալ
Կոպեկի համար մեռած – ագահ, ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխ անել
Փուշը մատից հանել – օգնել
Գրքի մի երեսը կարդալ — խնդրի միայն մի կողմը դիտարկել

Քերականական աշխատանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *