Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
Իրանցիները ապրում են Իրանում, որը տեղակայված է Հայաստանի հարավում:

Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
Հայերի Նոր Տարին կոչվում էր Նավասարդ, որը կազմված է նավ և սարդ բառերից և նշանակում է Նոր Տարի: Սկսվում էր օգոստոսի 11-ին և վերջանում էր սեպտեմբերի 9-ին:

Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
Իրանցիների Նոր Տարին կոչվում է Նովռուզ, որը նշանակում է վարդի և գինու տոն և սկսվում է ֆարվարդին ամսվա առաջին օրը:

Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններ ունեն։
Հայկական Նավասարդը խրախճանքի տոն է: Այդ օրը մեծարել են Վահագն, Անահիտ, Աստղիկ աստվածներին: Կազմակերպել են խաղեր, մրցույթներ, աղավնիներ են բաց թողել, իրար վարդի ջրով ջրել են:

Նովռուզը Իրանցիների ամենակարևոր տոնն է: Այդ օրը ածիկ են ցանում, սեղան են նստում, սեղանի շուրջ ընթրում են, գնում հարազատներին տեսնում, մանուկներին նոր թղթադրամներ են նվիրում: Տարվա վերջին օրը փողոցում կրակ են վառում, վրայով ցատկում են, որ նոր տարին ուրախ ու առողջ սկսեն:

Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
Հայերը իրենց Ամանորյա սեղանին դնում են գաթա, տոլմա, հարիսա, ղափամա, պասուց տոլմա, լոբազգիներ, ավելուկի աղցան:
Իրանցիները իրենց Ամանորյա սեղանին դնում են բրնձով բանջարեղենով ուտեստներ, մեղրով քաղցրավենիքներ, ձուկ, կանաչիներ:

Հայերի և Իրանցիների Նոր Տարին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *