Flying Dutchman

Թռչող Հոլանդացին դա լեգենդ է անիծված նավի մասին, որին վիճակված էր հավիտենական պտտվել Հարավային Աֆրիկայի Բարի Հույսի Հրվանդանի շուրջը: Այն դարձավ հայտնի Կարիբյան Ծովի ծովահենները ֆիլմով:

Թռչող Հոլանդացին լեգենդը սկիզբ է առնում 1641թ., երբ մի Հոլլադական նավ սուզվեց Բարի Հույսի Հրվանդանի ափերի մոտ: Նավապետ Վան Դեռ Դեկենը չնկատեց մութ ամպերը և միայն երբ նա լսեց սարսափած մի գոռռոց, հասկացավ, որ իրենք նավարկել են սաստիկ փոթորիկի ուղղությամբ:

Նավապետը և իր անձնակազմը ժամեր շարունակ պայքարեցին, որպեսզի դուրս գան փոթորկից և մի պահ թվաց, որ իրենց մոտ դա կտացվի: Հետո նրանք լսեցին մի զարհուրելի ճռճռոց. նավը բախվեց անիծյալ ժայռերին և սկսեց սուզվել: Մինչ նավը սուզվելով իջնում էր՝ Նավապետ Վան Դեռ Դեկենը հասկացել էր, որ իրենց մահը մոտ էր: Նա պատրաստ չէր մահանալու և անիծեց ասելով. ես կպտտվեմ այս հրվանդանի շուրջը, նույնիսկ եթե պիտի շարունակեմ նավարկել մինչև
դատաստանի օրը:

Նույնիսկ այսօր երբ փոթորիկ է բարձրանում Բարի Հույսի Հրվանդանում, եթե նայեք փոթորկի կենտրոնին, դուք կարող եք տեսնել նավը և նրա նավապետին՝ Թռչող Հոլանդացուն: Լեգենդը պատմում է, նա ով տեսնի նավը, կմահանա սարսափելի մահով:

Շատ մարդիկ վկայում են, որ տեսել են Թռչող Հոլանդացուն՝ նեռարյալ Գերմանական սուզանավի անձնակազմը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

1881թ.-ի Հուլիսի 11-ին Թագավորական Նավատորմի նավը, անցնում էր Աֆրիկայի մոտով, երբ նրանք նկատեցին Թռչող Հոլանդացու տեսարժան վայրեր: Ծովային Ենթասպան, արքայազնը, ով հետագայում դաարձավ Թագավոր Ջորջ 5-րդը, գրառում թողեց, որ նավի դիտորդը և ժամապահը տեսել են Թռչող Հոլանդացուն և նա օգտագործեց հետևյալ բառերը, որպեսզի նկարագրի նավը.

ՙՄի ուրվական նավի տարօրինակ կարմիր լույս՝ ամբողջովին բոցավառ, որի կենտրոնում լուսավորված էր կայմը, 200 մղոն հեռավորության վրա կանգնած էր ազատության մեջ՚

Ափսոս դիտորդը տեսավ Թռչող Հոլլադացուն, քանի որ շուտով նույն ճանապարհորդությունից հետո, նա պատահաբար ընկավ կայմից և մահացավ: Բարեբախտաբար Անգլիական թագավորական ընտանիքը, երիտասարդ նավաստին փրկվեցին այդ արհավիրքից:

Թռչող Հոլանդացին – հոլանդական լեգենդ անգլերենից հայերեն թարգմանություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *