Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

Սարդարապատի հուշահամալիր, Ալեքսանդր Թամանյանի արձանը Երևանում

Բոլորին է հայտնի այս հրա­շալի կառույցը Երևանի կենտրո­նում։ Այդ շենքից քիչ հեռու մի գողտրիկ փողոց-զբոսայգի կա, որ կրում է մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։

Այդ ոչ մեծ փողոցում էլ կանգնած է նրա բազալտե հուշարձանը։ Արձանը նման չէ մյուսներին. այն կարծես մի քիչ կռացած լինի, խորասուզված իր գծագրերի մեջ։ Իսկ գծագրերը շատ-շատ էին։

Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։

Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր։ Հատակագծի մտահղացումը շատ պարզ է և միաժամանակ ինքնատիպ։ Եթե Հաղթանակի զբոսայ­գու բարձունքից նայենք Երևանի կենտրոնին, նրա պողոտաների դասավորությանը, մեզ կթվա, թե մենք թատրոնում ենք, հանդի­սատեսները այդ փողոցներն ու հրապարակներն են, իսկ բեմում վեհորեն բազմած է հայոց սրբազան լեռը’ Մասիսը։

Մինչև իր կյանքի վերջը Թամանյանն անընդհատ անդրադառ­նում էր քաղաքի գլխավոր հատակագծին, լրամշակում այն, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց։ Դժվար էր հասնել քաղաքի արագ զարգացման ընթացքին։

Թամանյանի մասին

Նա մեր աչքերը բացեց, նա ուղի ցույց տվեց’ լայն, մեծ, իսկական։ Իհարկե, կառավարական տունը, օպերայի թատրոնը հոյակապ կառույցներ են, բայց հարցը դա չէ, այլ այն, որ նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն, ինչպես եղել է դարեր առաջ։ Մի շենք է կառուցել, թե տասը, նշանակություն չունի։ Նա քաղաք ստեղծեց։ Երևանը նրա անվան հետ է կապված։

Ռաֆայել Իսրայելան — Թամանյանը ստեղծեց հայ ճարտարապետության նոր դպրոց, այսինք՝’ համախոհների խումբ, որը պատրաստ էր շարունակել ճարտարապետական արվեստի թամանյանական ավանդույթ­ները։ Այդ ավանդույթների իսկական ժառանգորդն ու զարգաց­նողներից մեկը Ռաֆայել Իսրայելյանն էր։

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Իսրայելյանի ինք­նատիպ ստեղծագործությամբ կարծես միավորվեցին շինարա­րական տեխնիկայի ժամանա­կակից նվաճումներն ու հայ ճարտարապետության հազարամյա ավանդույթները։ Դրանում համոզվելու համար մենք պարզապես պետք է ուշադիր դիտենք Հրազդանի ձորափին կառուցված Արարատ գինու կոմբինատի մառանները։ Դրանք հեռվից բերդապարսպի տպավորություն են թողնում և այնպիսի ներդաշնակությամբ են միաձուլվում տեղանքին, որ կարծես բնության ստեղծագործություն լինեն։ Շրջապատի հետ նույնպիսի ներդաշնակություն ունի նաև Հրազդան գետի վրա կառուցված ջրատար կամուրջը։

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղծա­գործությունների հեղինակ է։ 1942 թ. Էջմիածնի Փարաքար գյուղի համար նախագծելով աղբյուր-հուշարձան՝ նա փաստորեն սկիզբ դրեց զոհվածների հիշատակին ադբյուր-հուշարձաններ կառու­ցելու ազգային գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը։

Ռաֆայել Իսրայելյանը ստեղծել է փոքր ու մեծ ծավալի շատ գործեր։ Ճարտարապետի մեծածավալ գործերի մեջ առանձնանում են Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հու­շարձանի պատվանդանը, որը միաժամանակ նաև թանգարանի շենք է, և, իհարկե, Սարդարապատի հուշահամալիրը։ Հուշահա-
մալիրի ամենամեծ կառույցը ազգագրության թանգարանի շենքն է։ Շենքի տանիքը կառուցված է անցյալի մեր ժողովրդական բնա­կելի տների նմանությամբ. այսինքն՝ այն լուսավորվում է բնական լույսով։ Թանգարանի շենքի արտաքին պատերը փակ են, բայց երկու տեղում դրանք նեղլիկ պատուհաններ ունեն։ Այդ պատու­հաններից մեկը նայում է Արագածին, մյուսը’ Արարատին։

Սարդարապատից բացի, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցվել են նաև Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսա­մարտերին նվիրված հուշարձանները և տասնյակ այլ կառույցներ։

Ռաֆայել Իսրայելյանը ամբողջական խառնվածք էր։ Ինչ էլ որ անում էր, անում էր ներքին մղումով, համոզված. Հոգեկան այն կապը, որ ուներ հայրենի երկրի, նրա պատմության, հոգևոր գանձերի նկատմամբ, բացառիկ ուժի էր հասնում։ Թղթի մի կտորի վրա նախշ նկարեր, թե հսկայական մի շենք կառուցեր, գինու մի գավ պատրաստեր, թե մոնումենտ կառուցեր, նպատակը նույնն էր՝ հաստատել մեր ժողովրդի հոգեկան բարձր կերտվածքը։

Ռուբեն Զարյան

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։
Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճար­տարապետությունը։ 

Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Համառոտ պատմեք նրանց գործերի մասին։
Ալեքսանդր Թամանյան, Ռուբեն Զաքարյան, Ռաֆայել Իսրաելյան։ Ալեքսանդր Թումանյանը կազմել է Երևանի հատակագիծը։ Ռաֆայել Իսրաելյանը ստեղծել է Կոնյակի գործարանը։

Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամանյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։
Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։ Իմ կարծիքով ամենակարևոր գործը դա Երևանի հատակագիծն է։

Թվարկեք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագոր­ծություն։ Ինքներդ տեսել եք դրանցից որևէ մեկը։ Պատմեք այդ մասին։
Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները: Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի և ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում: «Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը:

24 04 2022 Ալեքսանդր Թամանյան, Ռաֆայել Իսրայելան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *