ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ԵՎ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ
Անանիա դավիթ

Դավիթ Անհաղթ — 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է: Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:

Դավիթ Անհաղթի կենսագրության մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին: Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան: Որպես տաղանդավոր փիլիսոփա’ նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս:

Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը:

Անանիա Շիրակացի — Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում: Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական
գործունեությամբ: Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը: Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբա­նության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառանիշերով.

Ա — 1 Ժ — 10 Ճ — 100 Ռ- 1000
Բ — 2 02

Ի

Մ — 200 Ս — 2000
Գ — 3 Լ — 30 Յ — 300 Վ — 3000
Դ — 4 Խ — 40 Ն — 400 Տ — 4000
Ե — 5 Ծ — 50 Շ — 500 Ր — 5000
Զ — 6 06

_

Ո — 600 Ց — 6000
Է — 7 Հ — 70 Չ — 700 Ւ — 7000
Ը — 8 Ձ — 80 Պ — 800 Փ — 8000
Թ — 9 Ղ — 90 Ջ — 900 Ք — 9000
Այսպես, եթե ձեզնից որևէ մեկը ծնված լինի 1997 թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես՝ ՌՋՂԷ: Նա Հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը: Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառանիշերով փորձեք վերծանել դրա կա­ռուցման թվականը, ապա պետք է ստացված թվին գումարեք 552:

Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին: Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է: «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց ժամանակաշրջանի վարչական բաժանումը:

Ամեն մի Նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխար­հագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։

Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահ­պանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնա­կանները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները և այլն։

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից:
5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներ­կայացուցիչը Դավիթ Անհաղթն է:

Ինչպես է բացատրվում «Անհաղթ» մականունը։
Նրա անունը նույնացվում է նաև իմաստուն փիլիսոփա հասկացության հետ: «Ան­հաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփա­յական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար:

Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության որ բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։
Անանիա Շիրակացի — Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է:
Շիրակացուց մեզ են հասել ար­ժեքավոր աշխատանքներ՝ նվիրված մաթեմատի­կային, աստղագիտությանը, օդերևութաբանու­թյանը, պատմությանն ու աշխարհագրությանը: Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբա­նության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառանիշերով.
Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին: Վերա­դառնալով հայրենի գավառ՝ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական
գործունեությամբ:

Ներկայացրեք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառանիշերի աղյուսակի:
2010 – ՍԱ

Տառանիշերով արտահայտեք հետևյալ տարեթվերը` 885, 301, 561, 787, 939, 1045, 1120, 1200, 1231, 1456, 1722, 1991, 2014, 2022:
301, 561, 787, 885, 939, 1045, 1120, 1200, 1231, 1456, 1722, 1991, 2014, 2022

Ըստ հայկական մեծ թվականության’ Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԽԹ թվականին: Հաշվեք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։
ՆԽԹ – 449թ.

Ուսուցչի օգնությամբ փորձեք պարզել, թե համաձայն «Աշխարհացույցի»’ Հայաստանի ո՞ր նահանգի տարածքում է գտնվում ձեր բնակավայրը։
Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է:

25 2 22 ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ԵՎ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *