Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը’ Զաբելը։ 1226 թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։ Դրանից հետո Հեթումը Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ հռչակվեց Հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ ԿիլիկյաՆ Հայաստանի ՀեթումյաՆ արքայատոհմի հիմնադիրը։

Հեթում I-ի և նրան հաջորդած որդու’ Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք, 13-րդ դարի վերջերից սկսած, երկիրը պարբերաբար ենթարկվում էր Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վերջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։

1375 թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը, սակայն, շարունակեց պայքարը։ Այդ պայքարի գլուխ կանգնեց Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը’ Կոստանդին զորավարը։ Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹ

Սմբատ Սպարապետ

Դեռ շատ երիտասարդ տարիքում դառնալով կի- լիկյան զորքի հրամանատար, Սմբատ Սպարապետը (Գունդստաբլը) մինչև կյանքի վերջը գլխավորեց հայոց զորաբանակը: Իր երկրում խաղաղությունը տևական դարձնելու համար շատ անգամ ստիպված է եղել հեռավոր ճամփորդությունների ելնել’ բանակցություններ վարելու այլ երկրների տիրակալների հետ: Իր հաղ­թանակներով հռչակված զորապետին, դիվանագետին, պատմագրին, իրավագետին, բանաստեղծին, մի քանի լեզուներ տիրապետողին բարձր էին գնահատում թե եվրոպացիները, թե’ մոնղոլները:

Սմբատ Սպարապետը հայտնի էր որպես արվեստ­ների երկրպագու, հայտնի է նաև, որ նա պատվիրել է սքանչելի նկարազարդված ավետարաններ: Հաղթական յուրաքանչյուր ճակատամարտից հետո Սմբատ Գունդստաբլը վերադառնում էր Սիս ու հրավիրում մտա­վորական և շնորհալի մարդկանց՝ բանաստեղծների, փիլիսոփաների, նկարիչների, բժիշկների, ճարտարա­պետների, տիեզերագետների, ճարտասանների: Շա­տերն այստեղ էին գալիս իրենց գիտական աշխա­տություններով, բանաստեղծություններով կամ գրքերի նկարազարդումներով: Այստեղ կարելի էր հանդիպել գիտնականների և արվեստագետների, դեսպանորդների և վաճառականների, գեղանկարչության գիտակների, համբավ վայելող վիճաբանողների:

Նա, ով ինչ-որ բան էր պատմում կամ առարկում մյուսներին, բարձրանում էր ամբիոն’ շարքերով դրված բազկաթոռների դիմաց: Ամբիոնի երկու կողմերում թիկնաթոռներ կային’ տանտիրոջ և ամենաերևելի հյուրերի համար: Շատ հաճախ այնտեղ էր նստում ինքը’ Հեթում արքան:

Սմբատ Սպարապետը զոհվեց 68 տարեկան հասակում, եգիպտական սուլթանի հետ մարտի ժամա­նակ: Նա արժանապատիվ կյանք ապրեց ու զոհվեց իսկական տղամարդու պես:

Ըստ Թելման Զուրաբյանի «Թորոս Ռոսլին» գրքի

Հարցեր և առաջադրանքներ

Ե՞րբ և ում կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետու­թյունը:
Դրանից հետո Հեթումը Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ հռչակվեց Հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։

Ե՞րբ և որ քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը:
Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը’ Զաբելը։ 1226 թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։

Համառոտ ներկայացրեք Կիլիկյան Հայաստանը Լևոն II-ի օրոք:
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու’ Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք, 13-րդ դարի վերջերից սկսած, երկիրը պարբերաբար ենթարկվում էր Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։

Ի՞նչ իրավիճակում էր Կիլիկիան Լևոն III-ից հետո:
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու’ Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք, 13-րդ դարի վերջերից սկսած, երկիրը պարբերաբար ենթարկվում էր Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վերջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։

Ե՞րբ անկում ապրեց Կիլիկիայի հայոց թագավորությունը: Ո՞վ գլխավորեց Կիլիկիայի հայության պայքարը դրանից հետո:
1375 թ. անկում ապրեց Կիլիկիայի հայոց թագավորությունը և շուրջ 50 տարի փորձում էր լինել վերջին թագավորը:

21 12 2021 Հեթումյաններ 2021-22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *