Տիգրան Մեծ (ք․ա 95-55թթ)
Գահակալությունը. Ք. ա. 95 թվական

Մահացել էր Հայոց արքան: Արքայազն Տիգրանը պատանդու­թյան մեջ էր Պարթևստանում: Ինչպես ձեզ հայտնի է, Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք տարածվում է Իրանական բարձ­րավանդակը: Այստեղ էլ ձևավորվել ու հզորացել էր Պարթևական պետությունը: Մյուս կողմից, արևմուտքում հզորացել էր Հռոմեա­կան հանրապետությունը: Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս­տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին թուլացնել Հայաստանը, այն դարձնել իրենցից կախված թույլ մի երկիր:

Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջում­ների գնով ազատվել և Ք. ա. 95 թ., վերադառնալով հայրենիք, գահ բարձրանալ: Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգ- րանն իր թագավորությանը միացրեց Ծոփքը: Դրանով նա ավար­տին հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու իր մեծանուն

պապի’ Արտաշես I արքայի սկսած գործը: Այնուհետև, 94 թ. նա դաշինք կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոն- տոսի հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Այսպիսով, կառա­վարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ:

Հզորության բարձունքում. Ք. ա. 83 թվական

Ծոփքի գրավումից շատ չանցած’ Տիգրանը Մեծը կարողացավ հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը: Հայոց թագավորու­թյունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա: Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը (Վրաստանը) և Աղվանքը:

Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով: Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու­թյան մեջ: Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ­նալ նաև Ասորիքի թագավոր: Ք. ա. 83 թ. Տիգ- րանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրա­կան ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքա­ղաք: Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները’ Տիգ­րան Մեծն ավարտեց իր նվաճումները: Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով:

Ունենալով այդպիսի հզորություն’ Տիգրան Մեծը, սակայն, ռազմատենչ, պատերազմասեր արքա չէր: «Նա կառավարում էր ամենայն անդորրությամբ»,- գրել է Տիգրանի մասին օտար պատմիչը: Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրա­քաղաքի’ Տիգրանակերտի շինարարությունը: Քաղաքը կառուցվեց, Արևմտյան Տիգրիսի վտակներից մեկի հովտում (Մեծ Հայքի Աղձնիք նահանգում), այն վայրում, որտեղ տարիներ առաջ թագադրվել էր Տիգրան II-ը: Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք: Քաղաքում շքեղ պալատներ և ապարանք­ներ էին կառուցվում: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրու­թյամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային: Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր, որի շուրջը լճեր, զբոսայգիներ և անգամ որսատեղեր կային:

Մեծ Հայքի տարածքում Տիգրանակերտ անունով մեկ տաս­նյակից ավելի քաղաքներ կային: Դրանցից մեկը Արցախի Տիգրանակերտն է, որտեղ այժմ պեղումներ են ընթանում:

Արտաշատի պայմանագիրը. Ք. ա. 66 թվական

Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր: Հռոմեական գրեթե 100 հազարանոց բանակը անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտը’ Արարատյան դաշտ, որտեղ Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր: Մուս կողմից Արտաշատի պարիսպների տակ կանգնած էր պարթևական զորքը: Տիգրան Մեծին հաղթելու համար պարթևները պատրաստ էին դաշինք կնքել նույնիսկ իրենց վաղեմի հակառակորդների’ հռոմեացիների հետ: Պարթևները չէին մոռացել տարիներ առաջ Տիգրանից կրած ծանր պարտությունը:

Երկրի համար այս դժվարին պահին Տիգրան Մեծը չընկճվեց: Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից:

Պարթևներին հաղթելուց հետո Տիգրան Մեծը որոշեց չշարու­նակել ռազմական գործողությունները հռոմեական գերակշիռ ուժերի դեմ: Պատերազմը շարունակելը կարող էր կորստաբեր լինել Հայաստանի համար, և հայոց արքան որոշեց խուսափել դրանից: Նա հաշտություն առաջարկեց հռոմեացիներին: Նախնա­կան բանակցություններից հետո հռոմեական զորքի հրամա­նատար Գնեոս Պոմպեոսն ընդունեց այն:

Ք. ա. 66 թ. սեպտեմբերյան այդ օրը Տիգրան Մեծը կարողացավ խաղաղ միջոցներով, չվտանգելով ոչ մի զինվորի կյանք, պահ­պանել իր հայրենիքի’ Մեծ Հայքի տարածքները: Միաժամանակ Տիգրան արքան հրաժարվեց երկրից դուրս իր նվաճումների մեծ մասից: Պատկերացնելու համար, թե հանուն իր երկրի անվտան­գության ինչ հսկայական տարածքից էր հրաժարվում հայոց արքան, ուշադիր նայենք Տիգրան Մեծի տերության քարտեզին:

Արտաշատի պայմանագրին հաջորդած տասնամյակում էլ Տիգրան II-ը շարունակեց կառավարել երկիրը:

Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ, հովանավորեց տնտեսության ու մշակույթի զարգացումը: Նա տե­սավ նաև կորուստներ ու խռովություններ, բայց, ի վերջո, իր Արտաշես պապի և մյուս փառավոր նախնիների նման կարողա­ցավ հաղթահարել բոլոր դժվարությունները և հաջորդներին թողնել ծաղկուն ու զարգացած երկիր:

Հարցեր և առաջադրանքներ

Համառոտ ներկայացրեք Արտաշես I-ի կառավարումը։

Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր:
Արտաշես I-ը Արտաշեսյանների արքայատոհմն էր:
Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա­վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը:
Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ:
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները:

Ե՞րբ գահ բարձրացավ Տիգրան II-ը: Որտեղի՞ց Հայաստան վերադարձավ Տիգրանը: Ինչի՞ շնորհիվ նա կարողացավ անվտանգ վերադառնալ հայրենիք։ Հետագայում նա կարողացա՞վ վերականգնել այդ պահին արված զիջումները։

Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջում­ների գնով ազատվել և Ք. ա. 95 թ., վերադառնալով հայրենիք, գահ բարձրանալ:
Տիգրան Մեծը վերադարձավ Պարթևստանից:
Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս­տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին թուլացնել Հայաստանը, այն դարձնել իրենցից կախված թույլ մի երկիր:
Պարթևների մոտ գտնվող Տիգրանը կարողացավ որոշ զիջում­ների գնով ազատվել և Ք. ա. 95 թ., վերադառնալով հայրենիք, գահ բարձրանալ:
Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգ- րանն իր թագավորությանը միացրեց Ծոփքը: Դրանով նա ավար­տին հասցրեց հայրենի երկիրը վերամիավորելու իր մեծանուն
պապի’ Արտաշես I արքայի սկսած գործը: Այնուհետև, 94 թ. նա դաշինք կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոն- տոսի հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Այսպիսով, կառա­վարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծն իրեն դրսևորեց որպես խելացի ու հեռատես գործիչ:
Ծոփքի գրավումից շատ չանցած’ Տիգրանը Մեծը կարողացավ հզորացնել հայոց բանակը, հաղթել պարթևներին և վերադարձնել գահ բարձրանալիս նրանց զիջած հողերը:

Ինչպիսի՞ իրավիճակում էր գտնվում այդ տարիներին Հայաս­տանը, և ի՞նչ քայլեր կատարեց Տիգրան Մեծը դրությունը շտկելու համար։
Ինչ նվաճումներ կատարեց Տիգրան Մեծը դրանից հետո։ Ի՞նչն էր վկայում Հայաստանի հզորության մասին։

Ք. ա. առաջին դարի սկզբներին Հայաս­տանի համար բավականին վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել. Հռոմն ու Պարթևստանը դաշինք էին կնքել և մտադրություն ունեին թուլացնել Հայաստանը, այն դարձնել իրենցից կախված թույլ մի երկիր:

Գահ բարձրանալուց անմիջապես հետո Տիգ- րանն իր թագավորությանը միացրեց Ծոփքը:

Այնուհետև, 94 թ. նա դաշինք կնքեց Հռոմի հակառակորդ, Սև ծովի ափին գտնվող Պոն- տոսի հզոր թագավորության հետ և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը:

Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը (Վրաստանը) և Աղվանքը:

Ո՞ր երկրի վերնախավը հրավիրեց Տիգրան II-ին կառա- վարելու նաև իրենց թագավորությունը: Ի՞նչ սահմաններում էր տարածվում Տիգրան Մեծի պետությունը դրանից հետո:

Հայաստանից դեպի հարավ-արևմուտք, Միջերկրական ծովի մոտ էր գտնվում Սելևկյան թագավորությունը, որը հայտնի է նաև Սիրիա անունով: Այդ պետությունը ներքին կռիվների հետևանքով թուլացել էր ու ընկել ծանր դրու­թյան մեջ: Ստեղծված վիճակը շտկելու և երկրում կարգուկանոն հաստատելու համար սիրիական վերնախավը Տիգրան Մեծին առաջարկեց դառ­նալ նաև Ասորիքի թագավոր:

Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով:

Հայաստանի համար ինչպիսի՞ իրավիճակ էր ստեղծվել Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար:

Հայաստանը լուրջ վտանգի մեջ էր: Հռոմեական գրեթե 100 հազարանոց բանակը անցել էր սահմանը և շարժվում էր դեպի երկրի սիրտը’ Արարատյան դաշտ, որտեղ Արտաշես I-ի կառուցած Արտաշատ մայրաքաղաքն էր: Մուս կողմից Արտաշատի պարիսպների տակ կանգնած էր պարթևական զորքը:

Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից:

Ի՞նչ պայմանագիր ստորագրեցին Հայաստանը և Հռոմը Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար:

Անսպասելի հարձակումով նա կարողացավ պարտության մատնել Արտաշատը պաշարած պարթևական զորքին և դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից:

Ք. ա. 66 թ. սեպտեմբերյան այդ օրը Տիգրան Մեծը կարողացավ խաղաղ միջոցներով, չվտանգելով ոչ մի զինվորի կյանք, պահ­պանել իր հայրենիքի’ Մեծ Հայքի տարածքները: Միաժամանակ Տիգրան արքան հրաժարվեց երկրից դուրս իր նվաճումների մեծ մասից:

22 11 2021 Տիգրան Մեծ 2021-22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *