Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։

10 11 2021 Վարդան Մամիկոնյանի հուշարձան 2021-22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *