Նամակը մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ է: Կան՝ բաց, փոստային, էլեկտրոնային, անձնական, պաշտոնական, ցավակցական, շնորավորական և այլ տեսակի նամակներ:

Սկիզբ: Թղթի վերին մասում գրվում է այն մարդու անունը, որին ուղղված է նամակը: Այդ անվան կողքին դրվում է մտերմական կամ հարգական բառ (կամ արտահայտություն): Օրինակ` այսպես ենք գրում`

Ոչ մտերիմներիմ կամ պաշտոնյաներին

Հարգելի´ ընկ. Մարտիրոսյան

Հարգարժա´ն տիկին

Մտերիմներին`

Սիրելի´ մայրիկ

Թանկագի´ն պապիկ

Մեկ տող թողնելով անցնում ենք հիմնական բովանդակային մասին:

Հիմնական մաս: Այստեղ շարադրվում են նամակ գրելու շարժառիթները (ինչ նպատակով, առիթով, պատճառով է գրվում նամակը):

Սեղմ և հստակ շարադրվում է բուն ասելիքը:

Անձնական նամակը ավելի ազատ և ավելի անկաշկանդ է լինում: Մտերիմներին գրում են այնպես, ինչպես որ առհասարակ խոսում են իրենց հետ: Այդ նամակը պիտի գրված լինի բնական և անկաշկանդ լեզվով: Այդպիսի նամակի մեջ նաև խոսակցական բառեր և արտահայտություններ կարող են գործածվել:

Վերջ: Նամակի վերջում սովորաբար գրվում են ջերմ, բարեկամական և հարգալից վերաբերմունք արտահայտող բառեր և նամակագրի անունը:

Ոչ մտերիմներին

Հարգանքով` Արսեն

Խորհին հարգանքով` Ձեր աշակերտներ

Հարգանքներով` Անի Աբելյան

Ձեր` Վաղարշակ

Մտերիմներին

Սիրով` Վարդան

Համբուրում եմ՝ Ալեն

28 09 2021 Մայրենի լեզու 2021-22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *