Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Օդը անհրաժեշտ է կենդանիներին, բույսերին եւ մարդկանց, որպեսզի շնչեն։ Առանց օդի կենդանի օրգանիզմները չեն լինի։

  1. Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Օդը կազմված է ազոտից, թթվածնից եւ ածխաթթու գազից։

  1. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

-Երբ օդը շարժվում է, առաջանում է քամի։

-Ջուրը գոլորշիանում է օդի միջոցով, դառնում է ամպ, թափվում է որպես անձրեւ, ձյուն եւ կարկուտ։

-Օդը ջերմության վատ հաղորդիչ է օրինակ՝ երկշերտ պատուհանի մեջ օդ կա, որը թույլ չի տալիս տաքությունը դուրս գա կամ ցուրտ օդը մտնի ներս։

  1. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Երբ թուղթը թափահարում ենք, առաջանում է քամի, նշանակում է օդ կա, քանի որ օդի շարժումից առաջանում է քամի։

 

Առաջադրանք

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

1լիտրանոց տարայի մոմը ավելի արագ հանգեց, քան 2 լիտրանոց տարայով ծածկված մոմը, իսկ երրորդ մոմը, որը ծածկած չէր, չհանգեց։ Պարզեցինք, որ 1լիտրանոց տարայում օդը ավելի քիչ էր, քան 2լիտրանոց տարայում։ Կրակը վառվելու համար անհրաժեշտ է օդ, եթե օդ չկա, կրակ չկա։

 

 

 

Երկրի օդային հագուստը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *