ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Արտաշես Ա-ն հայկական բանակը քանի՞ զորավարությունների բաժանեց և ո՞ւմ նշանակեց դրանց հրամանատարներ։
Արտաշես Ա-ն հայկական բանակը բաժանեց չորս զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի: Ավագ որդուն՝ Արտավազդին նշանակեց արևելյան զորավարության սպարապետ, մյուս որդուն՝ Տիրանին տվեց Արևմտյան զորավարությունը, մյուս որդուն՝ Զարեհին՝ հյուսիսային զորավարությունը, իր դայակ՝ Սմբատ Բագրատունուն հարավային զորավարությունը: Հազարապետի պաշտոնը տվեց իր որդին՝ Վրույրին, իսկ մյուս որդուն մաժանին դարձրեց քրմապետ:

2․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։
Արտաշես Ա-ն արգելեց գյուղացիների հողերի զավթումը և դրանք սահմանագծեց քարերով:

3․ Ո՞ւմ խորհրդով և ե՞րբ կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը։
Ք.ա. 195թ. հիմնադրվեց Արտաշատ մայրաքաղաքը, նրա հատակագիծը ընտրեց և կազմեց Կարթագենի զորավար՝ Հաննիբալը: Դրա համար էլ Արտաշատը անվանեցին հայկական Կարթագեն:

4․ Հայ ժողովուրդը ինչպե՞ս էր մեծարում Արտաշես թագավորին։
Արտաշես Ա-ին անվանեցին Մեծ Բարեպաշտ, աշխարհակալ և նրան են նվիրված ”Երվանդ և Արտաշես”, “Արտաշես և Սաթենիկ” և “Արտաշես և Արտավազդ” ասքերը:

5․ Ինչու՞ էր Տիգրան Մեծը հայտնվել պատանդության մեջ Պարթևստանում։
Արտաշես Ա-ից հետո իշխեց նրա ավագ որդի՝ Արտավազդ Ա-ինը Ք.Ա. 160-115 թ.: Նրա իշխանության վերջին տարում պատերազմ եղավ Պարթևստանի և Հայաստանի միջև, Հայերը պարտվեցին, իսկ Պարտևները պահանջեցին պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդը որդի չուներ, ուրեմն պատանդ տվեցին նրա եղբոր որդուն՝ Տիգրանին:

6․ Որտե՞ղ գահ բարձրացավ Տիգրան Մեծը և որո՞նք էին նրա առաջին քայլերը։
Տիգրան Մեծը Ք.Ա. 95թ.-ին թագադրվեց Աղձնիք նահանգում, հետո այդ նահանգում հիմնեց Տիգրանակերտ մայրաքաղաքը:
Նա միավորեց Մեծ Հայքի թագավորությունը և Ք.ա. 94թ. Տիգրան Ե-րդը Ծոփքը միացրեց Մեծ Հայքին:

04.02.2023 Արտաշես Ա-ինի վարչառազմական բարեփոխումները, Տիգրան Ե-րդի գահակալումը և Մեծ Հայքի վերականգնումը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *